20:10  ,  11 հոկտեմբերի, 2017

Նեյմարը շնորհավորել է Մեսիին

Բրազիլիայի եւ ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը շնորհավորել է նախկին ակումբակից, «Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսիին 2018թ. Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու կապակցությամբ։

«Ես ուրախ եմ Մեսիի համար։ Ուրախ կլինեմ տեսնել, թե ինչպես է իմ ընկերը մասնակցում այդքան կարեւոր մրցաշարի։

Ընկերներ ունեմ նաեւ Չիլիի հավաքականում, բայց մենք տղամարդ ենք եւ պետք է ձգտենք հաղթել ամեն խաղում»,- Նեյմարի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Հիշեցնենք, որ ընտրական մրցաշարի վերջին տուրում Արգենտինայի հավաքականը Մեսիի հեթ-տրիկի շնորհիվ 3։1 հաշվով կամային հաղթանակ է տարել Էկվադորի հավաքականի նկատմամբ եւ նվաճել է աշխարհի առաջնության ուղեգիր։ Ժամանակից շուտ ուղեգիր նվաճած Բրազիլիան 3։0 հաշվով հաղթել է Չիլիին՝ զրկելով այդ թիմին ուղեգրի հնարավորությունից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով