23:37  ,  28 նոյեմբերի, 2026

«Ալ Ահլիի» հաղթանակը, Սպերցյանի գոլային փոխանցումը (տեսանյութ)

Ֆուտբոլի Սաուդյան Արաբիայի առաջնության 13-րդ տուրում «Ալ Ահլին» տանը 3:1 հաշվով պարտության մատնեց «Ալ Տաավունին»։

Հայաստանի հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը «Ալ Ահլիի» մեկնարկային կազմում էր եւ դարձավ գոլային փոխանցման հեղինակ։ Նրա փոխանցումից հետո աչքի ընկավ անգլիացի հարձակվող Այվան Թոնին, որը դարձավ դուբլի հեղինակ։ Սպերցյանը փոխարինվեց 82-րդ րոպեին։

«Ալ Ահլիի» երրորդ գոլը խփեց բրազիլացի կիսապաշտպան Մատեուս Գոնսալվեսը։

Սպերցյնը «Ալ Ահլիի» կազմում է մասնակցել է 19 հանդիպման, խփել է 3 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։

«Ալ Ահլին» բարձրացել է չորրորդ տեղ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում