09:58  AMT,  11 հոկտեմբերի, 2017

ԱԱ-2018. Մեսիի հեթ-տրիկն Արգենտինային պարգեւեց ուղեգիր, Բրազիլիան դուրս թողեց Չիլիին

Ֆուտբոլի 2018թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի հարավամերիկյան գոտու մրցաշարից եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճեցին Բրազիլիայի, Ուրուգվայի, Արգենտինայի եւ Կոլումբիայի հավաքականները: Այս գիշեր անցկացվել են վերջին՝ 18-րդ տուրի խաղերը:

Ռուսաստանում կայանալիք ԱԱ-2018-ի ուղեգիրն ու առաջին տեղը վաղուց ապահոված բրազիլացիները տանը 3:0 հաշվով հաղթեցին Ամերիկայի գավաթակիր Չիլիի հավաքականին, որն այս պարտության պատճառով նահանջեց 6-րդ տեղ եւ լքեց պայքարը:

Աշխարհի փոխչեմպիոն արգենտինացիները 3 խաղ անընդմեջ չհաղթելուց հետո հյուրընկալվելիս 3:1 հաշվով կամային հաղթանակ տարան Էկվադորի թիմի նկատմամբ եւ բարձրացան երրորդ տեղ: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին, որն անցկացրեց հրաշալի հանդիպում:

Ուրուգվայը տանը 4:2 հաշվով ուժեղ գտնվեց Բոլիվիայից եւ գրավեց երկրորդ տեղը, իսկ Պերուն ու Կոլումբիան բաժանվեցին խաղաղությամբ՝ 1:1: Կոլումբիան ուղեգիր նվաճեց չորրորդ տեղով, իսկ պերուացիները գրավեցին 5-րդ տեղն ու ուղեգրի համար պայքարը կշարունակեն անցումային խաղերում: Պարագվայցիները տանը նվազագույն հաշվով պարտվեցին Վենեսուելայի թիմին, որին հաղթելու դեպքում կնվաճեին ուղեգիր:

Հիշեցնենք, որ հարավամերիկյան գոտու ընտրական մրցաշարից ԱԱ-2018-ի ուղեգիր են նվաճում 1-4-րդ տեղ գրաված հավաքականները, իսկ 5-րդ տեղի թիմը մասնակցում է անցումային խաղերի:

Հարավամերիկյան գոտու ընտրական մրցաշարի լավագույն ռմբարկու դարձավ ՊՍԺ-ի ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին, որը խփեց 10 գոլ: 

Աշխարհի առաջնություն, ընտրական փուլ, հարավամերիկյան գոտի, 18-րդ տուր

Էկվադոր – Արգենտինա՝ 1:3

Ռոմարի Իբարա, 1 – Լիոնել Մեսի, 12, 20, 62

Բրազիլիա – Չիլի՝ 3:0

Պաուլինյո, 55, Գաբրիել Ժեզուս, 57, 90+3

Պերու – Կոլումբիա՝ 1:1

Պաոլո Գերերո, 76 – Խամես Ռոդրիգես, 56

Պարագվայ – Վենեսուելա՝ 0:1

Յանգել Հերերա, 84

Հեռացում՝ Գուստավո Գոմես, 90 – Անգել Ռոմերո, 90

Ուրուգվայ – Բոլիվիա՝ 4:2

Մարտին Կասերես, 40, Էդինսոն Կավանի, 42, Լուիս Սուարես, 60, 72 – Գաստոն Սիլվա, 24 (ինքնագոլ), Դիեգո Գոդին, 79 (ինքնագոլ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Loading...
  • Հարցում
2017թ. Հայաստանի լավագույն մարզիկը
Արթուր Ալեքսանյան
Լեւոն Արոնյան
Մաքսիմ Մանուկյան
Հենրիխ Մխիթարյան
Հովհաննես Բաչկով
  • Ֆեյսբուք
  • Վիճակագրություն
  • Արխիվ
Loading...