01:37  ,  29 նոյեմբերի, 2026

ՊՍԺ-ն խնդիրներ չունեցավ (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 12-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն սեփական խաղադաշտում 2:0 հաշվով հաղթեց «Լորյանին» (տեսանյութ)։

32-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց 20-ամյա ֆրանսիացի կիսապաշտպան Սենի Մայուլուն։

67-րդ րոպեին իսպանացի Լուիս Էնրիկեի գլխավորած թիմի առավելությունը կրկնապատկեց 29-ամյա ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն։

ՊՍԺ-ն 29 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Լորյանը» 16 միավորով 11-րդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում