20:10 11 հոկտեմբերի, 2017Բրազիլիայի եւ ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը շնորհավորել է նախկին ակումբակից, «Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսիին 2018թ. Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու կապակցությամբ։
«Ես ուրախ եմ Մեսիի համար։ Ուրախ կլինեմ տեսնել, թե ինչպես է իմ ընկերը մասնակցում այդքան կարեւոր մրցաշարի։
Ընկերներ ունեմ նաեւ Չիլիի հավաքականում, բայց մենք տղամարդ ենք եւ պետք է ձգտենք հաղթել ամեն խաղում»,- Նեյմարի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
Հիշեցնենք, որ ընտրական մրցաշարի վերջին տուրում Արգենտինայի հավաքականը Մեսիի հեթ-տրիկի շնորհիվ 3։1 հաշվով կամային հաղթանակ է տարել Էկվադորի հավաքականի նկատմամբ եւ նվաճել է աշխարհի առաջնության ուղեգիր։ Ժամանակից շուտ ուղեգիր նվաճած Բրազիլիան 3։0 հաշվով հաղթել է Չիլիին՝ զրկելով այդ թիմին ուղեգրի հնարավորությունից։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.