Ղազախստանի հավաքականի եւ «Կայրաթի» հարձակվող Բաուրիրժան Տուրիսբեկը ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին տուրի խաղում Հայաստանի թիմի հետ տնային ոչ ոքիից հետո պատմել է տպավորությունների մասին:
«Ստացվեց լավ հանդիպում: 2 թիմերն էլ ստեղծեցին գոլային պահեր: Գոլ խփել կարող էինք ինչպես մենք, այնպես էլ մրցակիցը: Մեր բաց թողած գոլն ազդեց խաղի արդյունքի վրա: Այդ գոլից հետո դուխաթափ չեղանք եւ շարունակում էինք գրոհել: Իհարկե, ցանկանում էինք հաղթել, բայց մի փոքր չհերիքեց:
Երկրորդ խաղակեսում դաշտ դուրս եկանք լավ տրամադրվածությամբ: Գլխավոր մարզիչն ընդմիջմանն ասաց, որ կան պահեր ու խաղի ընթացքը փոխելու շանսեր: Պետք էր խաղալ ավելի ագրեսիվ, ինչը մենք արեցինք: Կարծում եմ՝ կատարեցինք մարզիչի հրահանգները, բայց մի բան չհերիքեց հաղթանակի համար:
Կարծում եմ՝ ոչ ոքին օրինաչափ արդյունք էր: Եվ՛ մենք, եւ՛ Հայաստանի հավաքականն ունեցան գոլային պահեր: Հավասար խաղ էր»,- Տուրիսբեկի խոսքը մեջբերում է Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը:
Հիշեցնենք, որ Աստանայի «Աստանա Արենա» ստադիոնում կայացած խաղն ավարտվել էր 1:1 հաշվով: «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ առաջին խաղակեսում խփած գոլին ղազախներն ընդմիջումից հետո պատասխանել էին Բաուրիրժան Տուրիսբեկի դիպուկ հարվածով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
13:20 , 9 սեպտեմբերի
12:32 , 9 սեպտեմբերի 
12:11 , 9 սեպտեմբերի
11:12 , 9 սեպտեմբերի
10:55 , 9 սեպտեմբերի
10:28 , 9 սեպտեմբերի
09:35 , 9 սեպտեմբերի
09:06 , 9 սեպտեմբերի 
01:12 , 9 սեպտեմբերի 
00:57 , 9 սեպտեմբերի