Բաուրիրժան Տուրիսբեկ. Հայաստանի հավաքականի հետ ոչ ոքին օրինաչափ արդյունք էր

11:30   9 հոկտեմբերի, 2017

Ղազախստանի հավաքականի եւ «Կայրաթի» հարձակվող Բաուրիրժան Տուրիսբեկը ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին տուրի խաղում Հայաստանի թիմի հետ տնային ոչ ոքիից հետո պատմել է տպավորությունների մասին:

«Ստացվեց լավ հանդիպում: 2 թիմերն էլ ստեղծեցին գոլային պահեր: Գոլ խփել կարող էինք ինչպես մենք, այնպես էլ մրցակիցը: Մեր բաց թողած գոլն ազդեց խաղի արդյունքի վրա: Այդ գոլից հետո դուխաթափ չեղանք եւ շարունակում էինք գրոհել: Իհարկե, ցանկանում էինք հաղթել, բայց մի փոքր չհերիքեց:

Երկրորդ խաղակեսում դաշտ դուրս եկանք լավ տրամադրվածությամբ: Գլխավոր մարզիչն ընդմիջմանն ասաց, որ կան պահեր ու խաղի ընթացքը փոխելու շանսեր: Պետք էր խաղալ ավելի ագրեսիվ, ինչը մենք արեցինք: Կարծում եմ՝ կատարեցինք մարզիչի հրահանգները, բայց մի բան չհերիքեց հաղթանակի համար:

Կարծում եմ՝ ոչ ոքին օրինաչափ արդյունք էր: Եվ՛ մենք, եւ՛ Հայաստանի հավաքականն ունեցան գոլային պահեր: Հավասար խաղ էր»,- Տուրիսբեկի խոսքը մեջբերում է Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը:

Հիշեցնենք, որ Աստանայի «Աստանա Արենա» ստադիոնում կայացած խաղն ավարտվել էր 1:1 հաշվով: «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ առաջին խաղակեսում խփած գոլին ղազախներն ընդմիջումից հետո պատասխանել էին Բաուրիրժան Տուրիսբեկի դիպուկ հարվածով:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.