17:22  ,  5 հոկտեմբերի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն ֆուտբոլիստը սեպտեմբերին

Ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարտիալը ճանաչվել է «Մանչեսթեր Յունայթեդի»՝ սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ակումբի կայքը:

Անգլիական ակումբի թվիթերյան էջում անցկացված հարցման արդյունքում Մարտիալը հավաքել է ձայների 41 տոկոսը: Նրան հաջորդել են բելգիացի ռմբարկու Ռոմելու Լուկակուն (31 տոկոս), բելգիացի կիսապաշտպան Մարուան Ֆելաինին (20 տոկոս) եւ անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը (8 տոկոս):

Նախորդ ամիս Մարտիալը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 6 խաղ, դարձել 3 գոլի եւ 4 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում