13:15  ,  5 հոկտեմբերի, 2017

Սերխիո Ռամոսի կինը հղի է

Մադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսի ընտանիքում համալրում է սպասվում: Իսպանիայի հավաքականի 31-ամյա ֆուտբոլիստի կին Պիլար Ռուբիոն հղի է, գրում է Antena3-ը:

Ռամոսն ու Պիլարն ունեն 2 երեխա՝ 3-ամյա Սերխիո կրտսերն ու 2-ամյա Մարկոն: Նրանց երրորդ տղան կծնվի գարնանը:

39-ամյա Պիլար Ռուբիոն մասնագիտությամբ լրագրող է: Երկրորդ երեխայից հետո նա հայտարարել էր, որ վերադառնալու է լրագրություն, սակայն Ռամոսը ցանկացել էր, որ կինը կենտրոնանա ընտանիքի վրա:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում