12:41  ,  5 հոկտեմբերի, 2017

Պայմանագրի ավարտից հետո Ռոյսը կհեռանա «Բորուսիայից»

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը հայտարարել է, որ պայմանագրի ավարտից հետո կարող է հեռանալ գերմանական ակումբից: Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը ցանկանում է ուժերը փորձել այլ ակումբում:

«Այժմ կան 5 թիմեր, որոնք դուր են գալիս ինձ: 2019-ի մայիսին ես կլինեմ 30 տարեկան: Այս պայմանագիրը վերջինը կլինի «Բորուսիայի» հետ: Դա ինձ թույլ կտա փորձել ինչ-որ նոր բան: Ես պետք է լինեմ ազնիվ ու արդար մարդ: Այդ պատճառով չեմ կարող ասել, թե որտեղ եմ լինելու մի քանի տարուց»,- Ռոյսի խոսքը մեջբերում է Bild-ը:

Հիշեցնենք, որ Ռոյսը շարունակում է վերականգնվել հերթական վնասվածքից եւ դեռ խաղադաշտ դուրս չի եկել այս մրցաշրջանում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում