00:20  ,  5 հոկտեմբերի, 2017

Մարկո Ռոյս. Ամբողջ հարստությունս կտայի առողջ լինելու եւ ֆուտբոլ խաղալու համար

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը շարունակում է վերականգնվել հերթական վնասվածքից: Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը պատմել է, որ իր ունեցած ամբողջ գումարը կտար առողջ լինելու համար:

«Միայնակ աշխատելը վնասվածից վերականգնվելու ամենաբարդ շրջանն է: Այն անտանելի է դառնում արդեն երեք շաբաթից: Դա շատ բարդ հոգեբանական թեստ է:

Աստղային ֆուտբոլիստները մեծ գումարներ ենք ստանում, սակայն երբեմն մենք ստիպված ենք լինում թանկ վճարել առողջության համար: Բոլոր փողերս կտայի, որպեսզի դարձյալ առողջ լինեի եւ կատարեի իմ սիրելի աշխատանքը՝ ֆուտբոլ խաղալը»,- Ռոյսի խոսքը փոխանցում է GQ-ն:

Հիշեցնենք, որ Մարկո Ռոյսը վնասվածքի պատճառով բաց էր թողել ԱԱ-2014-ն ու Եվրո-2016-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում