Ֆուտբոլի Դանիայի հավաքականի եւ գերմանական «Վերդերի» կիսապաշտպան Թոմաս Դելեյնին մեկնաբանել Հայաստանի հավաքականի նկատմամբ կամային հաղթանակն աշխարհի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարի 8-րդ տուրում: Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում դանիացիները Թոմաս Դելեյնիի հեթ-տրիկի շնորհիվ հաղթել էին 4:1 հաշվով:
«Դա հրաշալի էր: Մի փոքր զարմացած եմ, որ 3 գոլի հեղինակ դարձա Հայաստանի դեմ արտագնա խաղում: Շատ հպարտ եմ դրանով: Մեր թիմում հիմա ամեն բան հրաշալի է: Ես վստահ էի, որ Հայաստանի դեմ խաղից առաջ հաղթելու էինք նաեւ Լեհաստանին: Դա մեր լավագույն հանդիպումն էր: Հայերի դեմ խաղը տարբերվում էր Լեհաստանի հետ մրցավեճից, սակայն շատ կարեւոր էր, որ առաջին խաղակեսում մենք դարձանք «քամբեքի» հեղինակ եւ հետո զարգացրեցինք հաջողությունը: Այս 2 խաղերից հետո շատ բավարարաված ենք եւ մեկնում ենք լավ տրամադրությամբ»,- Դելեյնիի խոսքը մեջբերում է bt.dk-ը:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը երրորդ անընդմեջ պարտությունը կրեց ԱԱ-2018-ի ընտրական փուլում եւ զրկվեց ուղեգիր նվաճելու բոլոր շանսերից:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում