Թոմաս Դելեյնի. Մի փոքր զարմացած եմ, որ 3 գոլ խփեցի Հայաստանի դեմ խաղում

11:42   5 սեպտեմբերի, 2017

Ֆուտբոլի Դանիայի հավաքականի եւ գերմանական «Վերդերի» կիսապաշտպան Թոմաս Դելեյնին մեկնաբանել Հայաստանի հավաքականի նկատմամբ կամային հաղթանակն աշխարհի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարի 8-րդ տուրում: Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում դանիացիները Թոմաս Դելեյնիի հեթ-տրիկի շնորհիվ հաղթել էին 4:1 հաշվով:

«Դա հրաշալի էր: Մի փոքր զարմացած եմ, որ 3 գոլի հեղինակ դարձա Հայաստանի դեմ արտագնա խաղում: Շատ հպարտ եմ դրանով: Մեր թիմում հիմա ամեն բան հրաշալի է: Ես վստահ էի, որ Հայաստանի դեմ խաղից առաջ հաղթելու էինք նաեւ Լեհաստանին: Դա մեր լավագույն հանդիպումն էր: Հայերի դեմ խաղը տարբերվում էր Լեհաստանի հետ մրցավեճից, սակայն շատ կարեւոր էր, որ առաջին խաղակեսում մենք դարձանք «քամբեքի» հեղինակ եւ հետո զարգացրեցինք հաջողությունը: Այս 2 խաղերից հետո շատ բավարարաված ենք եւ մեկնում ենք լավ տրամադրությամբ»,- Դելեյնիի խոսքը մեջբերում է bt.dk-ը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը երրորդ անընդմեջ պարտությունը կրեց ԱԱ-2018-ի ընտրական փուլում եւ զրկվեց ուղեգիր նվաճելու բոլոր շանսերից:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.