15:44  ,  11 օգոստոսի, 2017

Լիբերտադորեսի Գավաթի խաղում մրցավարը ցույց է տվել 4 կարմիր քարտ

Բրազիլական «Բոտաֆոգոյի» եւ ուրուգվայական «Նասիոնալի» (Մոնտեվիդեո) միջեւ ֆուտբոլի Լիբերտադորեսի Գավաթի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում գլխավոր մրցավար Ռոլանդու Պերեսը ցույց է տվել 4 կարմիր քարտ: Դաշտից հեռացվել է «Բոտաֆոգոյի» մեկ եւ «Նասիոնալի» 3 խաղացող: Խաղի վերջնամասում տեղի է ունեցել նաեւ բախում:

Այդ խաղում «Բոտաֆոգոն» հաղթել է 2:0 հաշվով եւ դուրս եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի բրազիլական «Գրեմիոյի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում