17:18  ,  16 մայիսի, 2017

Հայաստանի ազգային հավաքականում կա երկու նորեկ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը թիմ է հրավիրել 16 լեգեոնականների, որոնք կպատրաստվեն  հունիսի 4-ին Երեւանում կայանալիք Հայաստան - Սենթ Քիթս եւ Նեւիս ընկերական խաղին, իսկ հունիսի 10-ին՝ Պոդգորիցայում անցկացվելիք աշխարհի առաջնության ընտրական փուլի Չեռնոգորիա - Հայաստան հանդիպմանը, հաղորդում է ffa.am-ը:

Թիմում կա երկու նորեկ՝ «Անժիի» դարպասապահ Դավիթ Յուրչենկոն եւ «Մորդովիայի» կիսապաշտպան Արմեն Համբարձումյան:

Տարոն Ոսկանյան, «Կարմիոտիսա» (Կիպրոս)

Տիգրան Բարսեղյան, «Վարդար» (Մակեդոնիա)

Հրայր Մկոյան, «Էսթեղլալ» (Իրան)

Գաել Անդոնյան, «Վերիա» (Հունաստան)                      

Լեւոն Հայրապետյան, «Փեյքան» (Իրան)

Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)   

Էդգար Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)      

Մարկոս Պիզելի, «Քսանտի» (Հունաստան)                      

Հենրիխ Մխիթարյան, «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)     

Ռուսլան Կորյան, «ԲՄԱ-Խաբարովսկ» (Ռուսաստան)     

Արթուր Սարկիսով, «Յենիսեյ» (Ռուսաստան)     

Արաս Օզբիլիs, «Բեշիկթաշ» (Թուրքիա)     

Կամո Հովհաննիսյան, «Տորպեդո-ԲելԱԶ» (Բելառուս)   

Էդգար Մանուչարյան, «Ուրալ» (Ռուսաստան)   

Արմեն Համբարձումյան, «Մորդովիա» (Ռուսաստան) 

Դավիթ Յուրչենկո, «Անժի» (Ռուսաստան) 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով