Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է։ Այս մասին հայտնի դարձավ NEWS.am Sport-ին։
Օլիմպիական չեմպիոնի ամուսնության արարողությունը տեղի կունենա այս կիրակի նոյեմբերի 8-ին։ Արթուր Ալեքսանյանի ընտրյալը Գյումրիից է։
Նշենք, որ աշխարհի քառակի չեմպիոնն հոկտեմբերի 17-ին ողնաշարի վիրահատության է ենթարկվել եւ այս փուլում հետվիրահատական շրջան է անցնում, այդ պատճառով բաց է թողել Ղազախստանում ավարտված աշխարհի առաջնությունը։
Օրերս հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը հայտարարել էր, օլիմպիական չեմպիոնը հետվիրահատական շրջանն ավարտելուց եւ լիարժեք վերականգնվելուց հետո կվերադառնա մրցագորգ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
17:07 , 2 նոյեմբերի
16:16 , 2 նոյեմբերի
15:27 , 2 նոյեմբերի
15:11 , 2 նոյեմբերի
14:40 , 2 նոյեմբերի 
14:04 , 2 նոյեմբերի
13:01 , 2 նոյեմբերի
12:45 , 2 նոյեմբերի
12:15 , 2 նոյեմբերի 
11:38 , 2 նոյեմբերի