14:40  ,  2 նոյեմբերի, 2026

ԱԱ. Ռաֆիկ Հարությունյանի եւ Մարտին Պողոսյանի արդյունքները

Չինաստանի Նինբո քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում մրցահարթակ դուրս եկան Եվրոպայի չեմպիոն Ռաֆիկ Հարությունյանը եւ Մարտին Պողոսյանը:

 85 կգ քաշային կարգի B խմբում Ռաֆիկ Հարությունյանը երկամարտի 345 կգ արդյունքով 11-րդն է:

Պոկում վարժությունում Հարությունյանը հաջողությամբ բարձրացրեց 155 կգ, երկրորդ եւ երրորդ մոտեցումների համար պատվիրված 160 կգ-ը ձախողեց: Այս վարժությունում 7-րդն է:

Հրում վարժությունում Եվրոպայի չեմպիոնը առաջին մոտեցմամբ բարձրացրեց 190 կգ: Այս վարժության երկրորդ եւ երրորդ փորձն էլ ձախողեց Ռաֆիկ Հարությունյանը: Հրում վարժությունում Հայաստանի ներկայացուցիչը 11-րդն է B խմբում:

Այս քաշային կարգում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Մարտին Պողոսյանը, որը հանդես էր գալիս C խմբում, երկամարտում հավաքեց 337 կգ եւ այս խմբում երկրորդն է (147+190):

85 կգ քաշային կարգի B խմբում մասնակցեց նաեւ Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Հայաստանի հավաքականի նախկին անդամ Անդրանիկ Կարապետյանը, որը հադես է գալիս Բահրեյնի հավաքականի կազմում:

Կարապետյանը երկամարտի 346 կգ արդյունքով 10-րդն է B խմբում (160+186):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում