12:15  ,  2 նոյեմբերի, 2026

Հավերցը՝ Պրեմիեր լիգայի լավագույն գերմանացի ռմբարկու

Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Կայ Հավերցը դարձավ անգլիական Պրեմիեր լիգայի պատմության մեջ լավագույն գերմանացի ռմբարկուն, հաղորդում է լիգայի մամուլի ծառայությունը։

9-րդ տուրում «Արսենալը» Հավերցի գոլի շնորհիվ 1:0 հաշվով հաղթել է «Լիվերպուլին»։

27-ամյա ֆուտբոլիստը 46-րդ գոլն է խփել Անգլիայի առաջնություններում՝ գերազանցելով «Մանչեսթեր Սիթիի» եւ Գերմանիայի հավաքականի նախկին հարձակվող Իլկայ Գյունդոգանի ցուցանիշը՝ 45 գոլ։

Հավերցը 2020 թվականից է հանդես գալիս Պրեմիեր լիգայում։ Նա 19 գոլ խփել է «Չելսիում», 27 գոլ՝ «Արսենալում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում