17:07  ,  2 նոյեմբերի, 2026

Կանանց Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվեց Չեռնոգորիային

Ֆուտբոլի կանանց Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականն ավարտեց պայքարը Եվրոպայի կանանց Մ-17 առաջնության որակավորման առաջին փուլում։

Սիմոն Համբարձումյանի գլխավորած թիմը վերջին՝ 3-րդ տուրում 0։2 հաշվով պարտվեց Չեռնոգորիայի հասակակիցներին։

Ավելի վաղ Հայաստանի թիմը ոչ-ոքի էր խաղացել Անդորրայի հետ ու պարտվել էր Թուրքիայի Մ-17 հավաքականին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում