10:58  ,  24 մարտի, 2017

ԱԱ-2018. Մեսիի ու Խամեսի հաղթական գոլերը, Բրազիլիայի վստահ հաղթանակը

Ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի հարավամերիկյան գոտու մրցաշարի 13-րդ տուրում բրազիլացիները 4:1 հաշվով արտագնա հաղթանակ են տարել Ուրուգվայի հավաքականի նկատմամբ, իսկ Արգենտինայի թիմը Լիոնել Մեսիի իրացրած 11 մետրանոցի շնորհիվ տանն ուժեղ է գտնվել Չիլիից: Բրազիլիայի հավաքականից հեթ-տրիկի հեղինակ է դարձել չինական «Գուանչժոու Էվերգրանդի» կիսապաշտպան Պաուլինյոն:

Կոլումբիայի հավաքականը Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի գոլի շնորհիվ հաղթել է Բոլիվիային՝ 1:0:

Բրազիլացիները 30 միավորով առաջին տեղում են եւ 7 միավոր առաջ են Ուրուգվայից: Երրորդ տեղում գտնվող Արգենտինան ունի 22 միավոր:

ԱԱ-2018, հարավամերիկյան գոտի, 13-րդ տուր

D խումբ

Արգենտինա – Չիլի՝ 1:0

Լիոնել Մեսի, 16 (11մ)

Ուրուգվայ – Բրազիլիա 1:4

Էդինսոն Կավանի, 9 (11մ) – Պաուլինյո, 19, 52, 90+2, Նեյմար, 75

Կոլումբիա – Բոլիվիա՝ 1:0

Խամես Ռոդրիգես, 83

Պարագվայ - Էկվադոր՝ 2:1

Բրունո Վալդես, 12, Ժունիոր Ալոնսո, 60 - Ֆելիպե Կայսեդո, 70 (11մ) 

Վենեսուելա - Պերու՝ 2:2

Միկել Վիլենուեւա, 24, Ռոմուլո Օտերո, 40 - Անդրե Կարիլյո, 46, Պաոլո Գերերո, 64 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով