14:03  ,  13 հուլիսի, 2012

Լոնդոն-2012. Հայ օլիմպիականները. Արման Երեմյան

NEWS.am Sport-ը ներկայացնում է 30-րդ Օլիմպիական խաղերում Հայաստանի մարզիկներին։ Լոնդոնյան Խաղերի բացումը տեղի կունենա հուլիսի 27-ին։

Արման Երեմյան, թաեքվոնդո, 80կգ քաշային կարգ

Արման Երերմյանը 26 տարեկան է: Նա մի շարք միջազգային մրցաշարերի հաղթող է:
2001-2003թթ. Արմանն արծաթե մեդալներ է նվաճել Եվրոպայի պատանեկան առաջնություններում: 2005, 2007 եւ 2009թթ. Համաշխարհային ուսանողական խաղերում արժանացել է բրոնզե մեդալի, իսկ 2008-ին դարձել է Եվրոպայի չեմպիոն: 2009թ. Իրանում կայացած А կարգի մրցաշարում զբաղեցրել է առաջին տեղը՝ հաղթելով աշխարհի չեմպիոն, Իրանի ներկայացուցիչ Բաբակին: Եվ վերջապես, հունվարի 29-ին Արման Երեմյանը Կազանում նվաճեց Հայաստանի 12-րդ ուղեգիրը Լոնդիոնի Օլիմպիական խաղերում:
Արման Երեմյանն առաջին հայ թաեքվանդոիստն է, ում հաջողվեց օլիմպիական ուղեգիր նվաճել:

Արման Երեմյանը օլիմպիական տատամի դուրս կգա օգոստոսի 10-ին։

Այս օրերին Արման Երեմյանը ռուս մարզիկների հետ հավաք է անցկացնում Երեւանում: Արմանը վճռականորեն է տրամադրված եւ պատրաստվում է մեդալ նվաճել հուլիսի 27-ին մեկնարկող Օլիմպիական խաղերում:

«Դժվարին մրցակցություն է լինելու: Ինձնից բացի տատամի դուրս կգան 15 մարզիկներ: Բոլորն էլ ուժեղ մրցակիցներ են: Նման մրցումներում թույլ մրցակիցներ չեն կարող լինել: Հիմա ես ուսումնամարզական հավաք եմ անցկացնում Երեւանի Օլիմպիական քոլեջում: Լոնդոն կմեկնեմ հուլիսի 25-ին: Միակ նպատակս օլիմպիական ոսկին է: Նման կարգի մրցաշարերը մարզիկներից պահանջում են ուժերի առավելագույն կենտրոնացում: Հաղթում է նա, ով հոգեբանորեն բոլորից լավ է պատրաստվել կարեւոր մրցումներին: Այդպիսի մրցաշարերում բոլորն էլ տեխնիկապես հավասար են պատրաստված: Մեծ դեր կունենա հոգեբանական պատրաստվածությունը»,- նշեց Արման Երեմյանը:

Հայաստանում շատ են տեխնիկապես լավ պատրաստված թաեքվոնդոիստները, սակայն հայ մարզիկներից շատերը խնդիրներ ունեն տակտիկական գործողությունների հետ: Արման Երեմյանը Հայաստանի մյուս թաեքվանդոիստներից առանձնանաում է հենց տակտիկական գրագետ գործողություններով: Նա անդադար աշխատում է իր սխալների վրա: Արմանը համաշխարհային մակարդակի մարտիկ է եւ, միանշանակ, կարող է լուրջ հաջողությունների հասնել Լոնդոնում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով