Հայաստանի օլիմպիական հավաքականն ավարտեց մրցելույթները Միլանում եւ Կորտինայում անցկացվող 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում: Հայաստանի 5 օլիմպիականները մասնակցեցին երեք մարզաձեւում՝ դահուկավազք, լեռնադահուկ եւ գեղասահք:
Հայաստանի լավագույն արդյունքը գրանցեցին գեղասահորդներ Կարինա Ակոպովան եւ Նիկիտա Ռախմանինը, որոնք զուգասահքում 180. 66 միավորով գրավեցին 14-րդ տեղը:
Կարճ ծրագրում սպորտային զույգը վաստակեց 66.27 միավոր, ազատ ծարգրում՝ 114.39 միավոր:
Դահուկավազքում լավագույն արդյունքը գրանցեց Միքայել Միքայելյանը, որը հանդես եկավ 20 կմ սկիաթլոն եւ 10 կմ ինտերվալ մրցաոճերում:
20 կմ սկիաթլոն (դասական/ազատ ոճ) մրցաձեւում Հայաստանի ներկայացուցիչը 73 մասնակիցների մեջ զբաղեցրեց 48-րդ տեղը (51:06): 10 կմ ինտերվալ (ազատ ոճ) մրցաոճում Հայաստանի ներկայացուցիչը 53-րդն է (23:06):
Դահուկավազքի կանանց պայքարում Կատյա Գալստյանը 10 կմ ինտերվալ (ազատ ոճ) մրցաոճում 82-րդն է (28:33): Նա մասնակցել էր նաեւ դահուկավազքի 20 կմ սկիաթլոն (դասական/ազատ ոճ) մրցաձեւում, որտեղ չէր հաղթահարել 10 կմ ազատ ոճը եւ հաշվարկից դուրս էր մնացել:
Լեռնահադուկորդ Հարություն Հարությունյանը հաջող հանդես եկավ հսկա ոլորավայրէջք մրցաձեւում եւ գրավեց 59-րդ տեղը 81 մասնակիցների պայքարում։ Ոլորավայրէջքում նա ձախողեց երկրորդ փորձը եւ դուրս մնաց հաշվարկից։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:37 , 7 հոկտեմբերի
00:13 , 7 հոկտեմբերի
23:02 , 6 հոկտեմբերի
22:00 , 6 հոկտեմբերի 
21:02 , 6 հոկտեմբերի
20:04 , 6 հոկտեմբերի
19:11 , 6 հոկտեմբերի
18:43 , 6 հոկտեմբերի
17:03 , 6 հոկտեմբերի
16:57 , 6 հոկտեմբերի