19:08  ,  2 նոյեմբերի, 2026

Ֆլիկ. Մենք «Ռեալի» եւ ՊՍԺ-ի հետ նույն մակարդակի վրա ենք

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» գերմանացի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը պատասխանել է քննադատությանը Չեմպիոնների լիգայում Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ից (2:4) եւ Լա Լիգայում «Ռեալից» (1:2) կրած պարտությունների վերաբերյալ։

«Մեր հավակնությունները պետք է հաստատենք գործով։ Մենք ցուցադրել ենք մեր լավագույն խաղը եւ արդարանալու կարիք չունենք։ Արդյունքը կարող էր այլ լինել, բայց մենք «Ռեալի» եւ ՊՍԺ-ի հետ նույն մակարդակի վրա ենք։

Ես կենտրոնացած եմ առաջիկա հանդիպումների վրա՝ հետ չնայելով ո՛չ պարտություններին, ո՛չ հաղթանակներին։

Մենք ունենք բոլոր հնարավորությունները Լա Լիգայում եւ Չեմպիոնների լիգայում մեր նպատակներին հասնելու համար։ Ես վստահ եմ, որ մենք ունենք այդ ներուժը եւ կարող ենք մտնել պատմության մեջ։ Այդ պարտությունները ոչինչ չեն փոխել»,- Ֆլիկի խոսքը մեջբերում է Marca-ն։

Իսպանիայի առաջնության 11 տուրից հետո «Բարսելոնան» 30 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print