10:23  +04,  19 հունվարի, 2020

Քոնոր Մաքգրեգորը 40 վայրկյանում հաղթեց Դոնալդ Սերոնեին

Լաս Վեգասում տեղի ունեցած խառը մենամարտերի UFC 246 մրցաշարի գլխավոր մենամարտում երկու քաշային կարգերում UFC նախկին չեմպիոն, իռլանդաի Քոնոր Մաքգրեգորը կիսամիջին քաշային կարգում հաղթեց տիտղոսի նախկին հավակնորդ, ամերիկացի Դոնալդ Սերոնեին։

Մաքգրեգորն առաջին վայրկյաններից մի քանի ծանր հարվածներ հասցրեց մրցակցին, տապալեց եւ նոկաուտի ենթարկեց։ 40-րդ վայրկյանին մրցավարը դադարեցրեց մենամարտը՝ գրանցելով Մաքգրեգորի հաղթանակը։

Նախորդ անգամ Մաքգրեգորը հաղթել էր 2016թ․ նոյեմբերին՝ Էդի Ալվարեսին հետ մենամարտում։ Այն ժամանակ նա նվաճեց տիտղոսը թեթեւ քաշային կարգում։

View this post on Instagram

A post shared by UFC Russia (@ufcrussia) on

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում

Տպել    |  In English

Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով








  • Լրահոս