20:24  ,  11 հուլիսի, 2012

Շումախերը չի հեռանա

Ես չեմ պատրաստվում ավարտել կարիերաս, հայտարարել է Ֆորմուլա-1-ի լեգենդ Միխայել Շումախերը, գերմանական Bild-ին տված հարցազրույցում։

«Ես դեռ բավական մոտիվացիա ունեմ։ Ես դեռ չեմ հասել այն նպատակներին, որոնք դնում էի կարիերաս վերսկսելուց առաջ։ Ես դեռ որեւէ թիմի հետ բանակցություններ չեմ սկսել, բայց վստահ եմ, որ դրանք կլինեն առաջիկայում։ Եթե կարողանամ շարունակել համագործակցությունը իմ այսօրվա թիմի հետ, ապա շատ ուրախ կլինեմ»,- ասել է «Մերսեդես» թիմի արշավորդը։

Շումախերի պայմանագիրը «Մերսեդեսի» հետ ավարտվում է այս տարի։

Շումախերը Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոն է, 155 անգամ հաղթել է Գրան պրիներում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում