Ֆուտբոլի աշխարհի առաջնության հարավամերիկյան գոտու ընտրական մրցաշարում այս գիշեր անցկացվել է 11-րդ տուրը, որի կենտրոնական խաղում հանդիպել էին Բրազիլիայի եւ Արգենտինայի հավաքականները:
Բրազիլական Բելու-Օրիզոնտի քաղաքում կայացած խաղում աշխարհի գործող փոխչեմպիոն արգենտինացիները պարտվեցին 0:3 հաշվով: Արգենտինայի հավաքականի նախորդ խաղերը բաց թողած Լիոնել Մեսին մեկնարկային կազմում անցկացրեց 90 րոպե:
Տուրը հաղթական էր նաեւ Ուրուգվայի, Պերուի եւ Վենեսուելայի հավաքականների համար:
Բրազիլացիները 24 միավորով պահպանեցին առաջին տեղը, իսկ Ուրուգվայը երկրորդն է՝ 23 միավոր: Լավագույն եռյակը եզրափակում է 18 միավոր ունեցող Կոլումբիան, իսկ արգենտինացիները 16 միավորով 6-րդն են:
ԱԱ-2018, հարավամերիկյան գոտի
Ընտրական մրցաշար, 11-րդ տուր
Բրազիլիա – Արգենտինա՝ 3:0
Ֆելիպե Կոուտինյո, 25, Նեյմար, 45+1, Պաուլինյո, 58
Կոլումբիա – Չիլի՝ 0:0
Ուրուգվայ – Էկվադոր՝ 2:1
Սեբաստիան Կոատես, 12, Դիեգո Ռոլան, 45 – Ֆելիպե Կայսեդո, 44
Պարագվայ – Պերու՝ 1:4
Կրիստիան Ռիվերոս, 10 – Կրիստիան Ռամոս, 48, Էդիսոն Ֆլորես, 71, Կրիստիան Կուեւա, 79, Էդգար Բենիտես, 84 (ինքնագոլ)
Վենեսուելա – Բոլիվիա՝ 5:0
Յակոբո Կուֆատի, 3, Ժոզեֆ Մարտինես, 11, 67, 70, Ռոմուլո Օտերո, 74
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում