09:52 11 նոյեմբերի, 2016Ֆուտբոլի աշխարհի առաջնության հարավամերիկյան գոտու ընտրական մրցաշարում այս գիշեր անցկացվել է 11-րդ տուրը, որի կենտրոնական խաղում հանդիպել էին Բրազիլիայի եւ Արգենտինայի հավաքականները:
Բրազիլական Բելու-Օրիզոնտի քաղաքում կայացած խաղում աշխարհի գործող փոխչեմպիոն արգենտինացիները պարտվեցին 0:3 հաշվով: Արգենտինայի հավաքականի նախորդ խաղերը բաց թողած Լիոնել Մեսին մեկնարկային կազմում անցկացրեց 90 րոպե:
Տուրը հաղթական էր նաեւ Ուրուգվայի, Պերուի եւ Վենեսուելայի հավաքականների համար:
Բրազիլացիները 24 միավորով պահպանեցին առաջին տեղը, իսկ Ուրուգվայը երկրորդն է՝ 23 միավոր: Լավագույն եռյակը եզրափակում է 18 միավոր ունեցող Կոլումբիան, իսկ արգենտինացիները 16 միավորով 6-րդն են:
ԱԱ-2018, հարավամերիկյան գոտի
Ընտրական մրցաշար, 11-րդ տուր
Բրազիլիա – Արգենտինա՝ 3:0
Ֆելիպե Կոուտինյո, 25, Նեյմար, 45+1, Պաուլինյո, 58
Կոլումբիա – Չիլի՝ 0:0
Ուրուգվայ – Էկվադոր՝ 2:1
Սեբաստիան Կոատես, 12, Դիեգո Ռոլան, 45 – Ֆելիպե Կայսեդո, 44
Պարագվայ – Պերու՝ 1:4
Կրիստիան Ռիվերոս, 10 – Կրիստիան Ռամոս, 48, Էդիսոն Ֆլորես, 71, Կրիստիան Կուեւա, 79, Էդգար Բենիտես, 84 (ինքնագոլ)
Վենեսուելա – Բոլիվիա՝ 5:0
Յակոբո Կուֆատի, 3, Ժոզեֆ Մարտինես, 11, 67, 70, Ռոմուլո Օտերո, 74
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.