19:46  ,  27 հունիսի, 2012

Բասկետբոլիստն իր եզակի հոնքերը դարձրել է ապրանքանիշ

Կենտուկիի համալսարանի բասկետբոլիստ Էնտոնի Դեւիսը, որին Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) դրաֆտի ժամանակ ընտրելու են ընդհանուր առաջին համարի տակ, իր բացառիկ միահյուսված հոնքերը դարձրել է առեւտրային նշան:
 
NBA-ում իր նորամուտից առաջ Դեւիսը գրանցել է «Վախեցիր, հոնք» եւ «Բարձր հոնք» ապրանքանիշերը, տեղեկացնում է cnbc.com-ը: 

Իր այս քայլը մարզիկը բացատրել է հետեւյալ կերպ. «Ես չեմ ցանկանում, որ որեւէ մեկը ինձ նայելով, իրեն էլ այսպիսի հոնքեր աճեցներ, իսկ հետո դրա վրա մի ամբողջ կարողություն վաստակեր: Մենք ընտանիքով որոշել ենք դա ինքներս անել, որովհետեւ այն եզակի է»:
Դեւիսը համոզված է, որ իր հոնքերը բիզնեսի համար անսահմանափակ հնարավորություններ են բացում եւ կարող են մի քանի միլիոն դոլար եկամուտ բերել:

Դեռ համալսարանում շատերը նրան խորհուրդ էին տալիս հոնքերը հանել, սակայն նա կտրականապես մերժել է` իր համառությունը բացատրելով մի պատճառով. «Դրա մասին խոսում են բոլորը»:

«Ես թիմ եկա, եւ տղաները անմիջապես ինձ ասացին, որ իմ հոնքերը զզվելի տեսք ունեն, խորհուրդ տվեցին դրան անհապաղ խուզել: Ես մտածել եմ դրա մասին, սակայն հետո հասկացել եմ, որ դա իմ բնորոշ գիծն է: Եվ ուրեմն, թող դա լինի իմ ապրանքանիշը»,- նշել է Դեւիսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով