86 տարեկանում մահացել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) 5-ակի չեմպիոն, երեք անգամ NBA տարվա լավագույն մարզիչ ճանաչված Դոն Նելսոնը, հաղորդում է Bleacher Report-ը։
Դոն Նելսոնը NBA-ի 5 տիտղոսները նվաճել է «Բոստոն Սելթիքսի» հետ, հանդես է եկել նաեւ «Չիկագո Զեֆիրսում» եւ «Լոս Անջելես Լեյքերսում»։
Մարզչական կարիերայի ընթացքում նա գլխավորել է «Միլուոկին», «Գոլդեն Սթեյթը», «Նյու Յորք Նիքսը», «Դալլասը»։
1994 թվականին ԱՄՆ-ի հավաքականը նրա ղեկավարությամբ դարձել է աշխարհի չեմպիոն։
2012-ին Դոն Նելսոնն ընդգրկվել է բասկետբոլային Փառքի սրահում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
10:27 , 2 հոկտեմբերի
09:09 , 2 հոկտեմբերի
00:41 , 2 հոկտեմբերի 
23:23 , 1 հոկտեմբերի
23:17 , 1 հոկտեմբերի
22:27 , 1 հոկտեմբերի
21:58 , 1 հոկտեմբերի
21:06 , 1 հոկտեմբերի
20:15 , 1 հոկտեմբերի 
19:12 , 1 հոկտեմբերի