Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Լոս Անջելես Լեյքերս» ակումբը կվաճառվի սպորտի պատմության մեջ ռեկորդային գնով՝ 12 միլիարդ դոլար, հաղորդում է ESPN-ը։ Գնորդներն են ամերիկացի գործարարներ Բոբ Այգերն ու Ջոշ Քուշները, որը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների կրտսեր եղբայրն է։
Նախորդ ռեկորդը նույնպես պատկանում էր «Լոս Անջելես Լեյքերսին»։ Անցած տարի Մարկ Ուոլթերը ակումբի համար վճարել էր 10 միլիարդ դոլար։
Դրանից առաջ ամենաթանկ վաճառքը սպորտում պատկանում էր ամերիկյան «Բոստոն Սելթիքս» բասկետբոլային ակումբին՝ 6,1 միլիարդ դոլար։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:54 , 28 նոյեմբերի
01:05 , 28 նոյեմբերի
23:38 , 27 նոյեմբերի 
22:01 , 27 նոյեմբերի 
21:07 , 27 նոյեմբերի
20:09 , 27 նոյեմբերի 
19:27 , 27 նոյեմբերի
19:02 , 27 նոյեմբերի
18:30 , 27 նոյեմբերի
17:34 , 27 նոյեմբերի