04:24  ,  13 հոկտեմբերի, 2026

Մ23 ԱԱ. Գասպար Տերտերյանը եւ Մարտիկ Պետրոսյանը կիսաեզրափակիչում են

Լաս Վեգասում մեկնարկում հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Գասպար Տերտերյանը եւ Մարտիկ Պետրոսյանը դուրս են եկել կիսաեզրափակիչ եւ կպայքարեն եզրափակիչի ուղեգրերի համար:

Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Մ-20 աշխարհի չեմպիոն, Գասպար Տերտերյանը 72 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում ժամանակից շուտ առաջին մրցափուլում 9:0 հաշվով տպավորիչ հաղթանակ տարավ Ռուսաստանը ներկայացնող 23-ամյա Մագոմեդ Բարախոեւի նկատմամբ:

Տերտերյանը պայքարը սկսել է մեկնարկային 1/8 եզրափակիչում, որտեղ 3:1 հաշվով պարտության էր մատնել վրացի Նիկա Բրոլաձեին:

82 կգ քաշային Մարտիկ Պետրոսյանը քառորդ եզրափակիչում 1:1 հաշվով առավելության հասավ ղրղզ Էրլան Մարսուլուի նկատմամբ:

Պետրոսյանը մեկնարկային գոտեմարտում 10:2 հաշվով հաղթել է սերբ Օգնեն Յակովլեվիչին: 1/8 եզրափակիչում հայ ըմբիշը 3:2 հաշվով պարտության մատնեց  ուզբեկ Ազիմջոն Սատուլաեւի նկատմամբ:

Կիսաեզրափակիչում Մարտիկ Պետրոսյանը կգոտեմարտի շվեդ Ալեքսանդր Յոհանսոնի հետ:

Երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, 67 կգ քաշային Յուրիկ Հովեյանը 1/16 եզրափակիչում 3:2 հաշվով հաղթեց Չինաստանի ներկայացուցիչ Մուկի Յանին:

1/8 եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը 6:3 հաշվով պարտության մատնեց ամերիկացի Օտո Էլիոթ Բլեքին:

Հովեյանը քառորդ եզրափակիչում չկարողացավ հաղթահարել Ռուսաստանը ներկայացնող Էրզու Զակրիեւի արգելքը՝ 0:8:

97 կգ քաշային Ռուբեն Գեւորգյանն 2:7 հաշվով պարտվեց վրացի Լուկա Գաբիսոնիային:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print