Լաս Վեգասում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Գասպար Տերտերյանը եւ Մարտիկ Պետրոսյանը փայլուն հաղթանակներով դուրս են եկել եզրափակիչ եւ կպայքարեն տիտղոսների համար:
Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Մ-20 աշխարհի չեմպիոն, Գասպար Տերտերյանը 72 կգ քաշայինների կիսաեզրափակիչում 3:2 հաշվով առավելության հասաց կոլումբացի Նիլսոն Անգուլոյի նկատմամբ:
Տերտերյանը պայքարը սկսել է մեկնարկային 1/8 եզրափակիչում, որտեղ 3:1 հաշվով պարտության էր մատնել վրացի Նիկա Բրոլաձեին: Քառորդ եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը ժամանակից շուտ 9:0 հաշվով տպավորիչ հաղթանակ է տարել տարավ Ռուսաստանը ներկայացնող 23-ամյա Մագոմեդ Բարախոեւի նկատմամբ:
82 կգ քաշային Մարտիկ Պետրոսյանը կիսաեզրափակիչում 3:2 hաշվով պարտության մատնեց շվեդ Ալեքսանդր Յոհանսոնին:
Եզրափակիչ գոտեմարտերը տեղի կունենան հոկտեմբերի 13-ի լույս 14-ին Երեւանի ժամանակով 05:30-ից:
Պետրոսյանը մեկնարկային գոտեմարտում 10:2 հաշվով հաղթել է սերբ Օգնեն Յակովլեվիչին: 1/8 եզրափակիչում հայ ըմբիշը 3:2 հաշվով պարտության մատնեց ուզբեկ Ազիմջոն Սատուլաեւին, քառորդ եզրափակիչում 1:1 հաշվով առավելության հասավ ղրղզ Էրլան Մարսուլուի նկատմամբ:
Ոսկե մեդալի համար գոտեմարտում Գասպար Տերտերյանը կմրցի Ղազախստանի ներկայացուցիչ Յուսուֆ Աշրապովի հետ:
Մարտիկ Պետրոսյանի մրցակիցը կլինի Իրանի ներկայացուցիչ Էսմայիլ Մոհմեդին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
11:20 , 13 հոկտեմբերի
10:32 , 13 հոկտեմբերի
10:12 , 13 հոկտեմբերի 
09:25 , 13 հոկտեմբերի
09:11 , 13 հոկտեմբերի 
04:24 , 13 հոկտեմբերի
02:13 , 13 հոկտեմբերի
01:42 , 13 հոկտեմբերի
01:18 , 13 հոկտեմբերի 
23:21 , 12 հոկտեմբերի