01:30  ,  10 փետրվարի, 2016

Հենրիխ Մխիթարյանի գոլը նպաստեց «Բորուսիայի» հաղթանակին

Ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Դորտմունդի «Բորուսիան» արտագնա հանդիպում անցկացրեց «Շտուտգարտի» հետ եւ առավելության հասավ 3:1 հաշվով: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» մեկնարկային կազմում էր եւ աչքի ընկավ 89-րդ րոպեին՝ խփելով հյուրերի երրորդ գոլը: Թոմաս Տուխելի գլխավորած թիմը դուրս եկավ կիսաեզրափակիչ:

Կիսաեզրափակիչի ուղեգիր է նվաճել նաեւ Բրեմենի «Վերդերը», որը դուրս թողեց Լեւերկուզենի «Բայերին»: 41-րդ րոպեից «Բայերը» խաղացել է 10 ֆուտբոլիստներով, 56-րդ րոպեին էլ ազդրի վնասվածք ստանալու պատճառով հարկադրված փոխարինվել է լեւերկուզենցիների լավագույն ռմբարկու, երեք ամիս անընդմեջ Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվող, 27-ամյա Խավյեր Էրնանդեսը:

Գերմանիայի Գավաթ, քառորդ եզրափակիչ

«Շտուտգարտ» - «Բորուսիա Դ.»՝ 1:3

Լուկաս Ռուպ, 21 – Մարկո Ռոյս, 5, Պյեր-էմերիկ Օբամեյանգ, 31, Հենրիխ Մխիթարյան, 89

«Բայեր» - «Վերդեր»՝ 1:3

Խավյեր Էրնանդես, 22, 11մ – Սանտիագո Գարսիա, 31, Կլաուդիո Պիսարո, 42, 11մ, Ֆլորիան Գրիլիչ, 82

Հեռացում՝ Վենդել («Բայեր»), 41

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս