01:30 10 փետրվարի, 2016Ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Դորտմունդի «Բորուսիան» արտագնա հանդիպում անցկացրեց «Շտուտգարտի» հետ եւ առավելության հասավ 3:1 հաշվով: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» մեկնարկային կազմում էր եւ աչքի ընկավ 89-րդ րոպեին՝ խփելով հյուրերի երրորդ գոլը: Թոմաս Տուխելի գլխավորած թիմը դուրս եկավ կիսաեզրափակիչ:
Կիսաեզրափակիչի ուղեգիր է նվաճել նաեւ Բրեմենի «Վերդերը», որը դուրս թողեց Լեւերկուզենի «Բայերին»: 41-րդ րոպեից «Բայերը» խաղացել է 10 ֆուտբոլիստներով, 56-րդ րոպեին էլ ազդրի վնասվածք ստանալու պատճառով հարկադրված փոխարինվել է լեւերկուզենցիների լավագույն ռմբարկու, երեք ամիս անընդմեջ Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվող, 27-ամյա Խավյեր Էրնանդեսը:
Գերմանիայի Գավաթ, քառորդ եզրափակիչ
«Շտուտգարտ» - «Բորուսիա Դ.»՝ 1:3
Լուկաս Ռուպ, 21 – Մարկո Ռոյս, 5, Պյեր-էմերիկ Օբամեյանգ, 31, Հենրիխ Մխիթարյան, 89
«Բայեր» - «Վերդեր»՝ 1:3
Խավյեր Էրնանդես, 22, 11մ – Սանտիագո Գարսիա, 31, Կլաուդիո Պիսարո, 42, 11մ, Ֆլորիան Գրիլիչ, 82
Հեռացում՝ Վենդել («Բայեր»), 41
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.