00:38  ,  3 սեպտեմբերի, 2026

Հարի Քեյնի դուբլը նպաստեց «Բավարիայի» հաղթանակին (տեսանյութ)

Ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության առաջին շրջանում չեմպիոն Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվեց «Օսնաբրյուկին»։

Բելգիացի Վենսան Կոմպանիի գլխավորած թիմն առավելության հասավ 4:1 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ «Բավարիայի» անգլիական հարձակվող Հարի Քեյնը։ Աչքի ընկան նաեւ գերմանացի կիսապաշտպան Թոմ Բիշոֆը եւ ֆրանսիացի կիսապաշտպան Մայքլ Օլիսեն։

Գերմանիայի գավաթ, առաջին շրջան

«Օսնաբրյուկ» - «Բավարիա»՝ 1:4 (տեսանյութ)

Ռոբին Մայսներ, 5 - Հարի Քեյն, 18, 84, 11մ, Թոմ Բիշոֆ, 24, Մայքլ Օլիսե, 73

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News

  • Latest news