22:58  ,  27 հոկտեմբերի, 2026

«ՌԲ Լայպցիգը», «Աուգսբուրգը», «Այնտրախտն» ու «Բոխումը» 1/8 եզրափակիչում են

«ՌԲ Լայպցիգը», «Աուգսբուրգը», Ֆրանկֆուրտի «Այնտրախտն» ու «Բոխումը» դուրս եկան ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ։

«ՌԲ Լայպցիգը» 2:1 հաշվով պարտության մատնեց «Ռոտ Վայս Էսսենին»։

«Աուգսբուրգը» պայքարից դուրս թողեց «Զոնենհոֆ Գրոսասպախին»՝ 4:2:

Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» հաղթեց «Համբուրգին»՝ 3:1:

«Բոխումն» ուժեղ էր «Մայնցին»՝ 2:0:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News