12:17 2 հոկտեմբերի, 2015Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկրորդ թեթեւագույն քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանը (40-8-1, 29 նոկաուտ) ռինգ դուրս կգա հոկտեմբերի 3-ին Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում: Հայ բռնցքամարտիկի մրցակիցը կլինի Թաիլանդի ներկայացուցիչ Մոնգկոլչայ Լուկմուանգկանչը (12-4, 7 նոկաուտ), հաղորդում է fightnews.com-ը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում կայացած նախորդ մենամարտում 39-ամյա Վիկ Դարչինյանը տեխնիկական նոկաուտով պարտվել էր 28-ամյա արգենտինացի Խեսուս Կուելյարին (26-1, 20 նոկաուտ): Մենամարտը կիսաթեթեւ քաշային կարգում WBA (Regular) վարկածով չեմպիոնական գոտու համար էր:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.