15:07  ,  6 հունիսի, 2015

Վիկ Դարչինյանը թեթեւ է Խեսուս Կուելյարից

Պրոֆեսիոնալ բռցնքամարտի երկրորդ թեթեւագույն քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանը (40-7-1, 29 նոկաուտ) եւ արգենտինացի Խեսուս Կուելյարը (26-1, 20 նոկաուտ) հունիսի 6-ին ԱՄՆ-ում կվիճարկեն կիսաթեթեւ քաշային կարգում WBA (Regular) վարկածով չեմպիոնական գոտին:  

Կշռման պաշտոնական արարողությունում Վիկ Դարչինյանի անձնական քաշը եղել է 56,88 կգ, Կուելյարինը՝ 57,06 կգ, հաղորդում է boxingscene-ը:

39-ամյա հայ բռնցքամարտիկը նախորդ մենամարտն անցկացրել է փետրվարի 8-ին Մեքսիկայում, որտեղ հաղթել էր մեքսիկացի Խուան Խիմենեսին: 28-ամյա Կուելարը հաղթել է իր նախորդ 10 մենամարտերում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով