21:42  ,  30 ապրիլի, 2015

Վատցկե. Կլոպը ճիշտ արեց՝ խաղադաշտ դուրս բերելով Մխիթարյանին

Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն մեկնաբանել է Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում Մյունխենի «Բավարիայի» նկատմամբ «Բորուսիայի» տարած հաղթանակը:

«Կլոպը ճիշտ արեց՝ փոխարինման դուրս բերելով Մխիթարյանին: Դրանից հետո մենք տիրեցինք նախաձեռնությանը, կարող էինք խփել նաեւ երկրորդ գնդակը: Երկու անգամ «Բավարիային» փրկեց Նոյերը: Կամպլի կարմիր քարտից հետո մեր խնդիրը դժվարացավ, սակայն կարողացանք դիմադրել: 11 մետրանոցների հարվածաշարում Ալոնսոյի վրիպումից հետո մենք ստացանք հոգեբանական առավելություն եւ հավատացինք հաղթանակին»,- Վատցկեի խոսքը մեջբերում է spox.com-ը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը խաղադաշտ դուրս եկավ 70-րդ րոպեին: Հինգ րոպե անց նա դարձավ գոլային փոխանցման հեղինակ: Աչքի ընկավ Պյեր-Էմերիկ Օբամեյանգը՝ հաշիվը դարձնելով 1:1: Լրացուցիչ ժամանակում գոլ չգրանցվեց, 11 մետրանոցների հարվածաշարում ավելի հաջող էին դորտմունդցիները: Եզրափակիչում «Բորուսիայի» մրցակիցը կլինի «Վոլֆսբուրգը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում