21:42 30 ապրիլի, 2015Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն մեկնաբանել է Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում Մյունխենի «Բավարիայի» նկատմամբ «Բորուսիայի» տարած հաղթանակը:
«Կլոպը ճիշտ արեց՝ փոխարինման դուրս բերելով Մխիթարյանին: Դրանից հետո մենք տիրեցինք նախաձեռնությանը, կարող էինք խփել նաեւ երկրորդ գնդակը: Երկու անգամ «Բավարիային» փրկեց Նոյերը: Կամպլի կարմիր քարտից հետո մեր խնդիրը դժվարացավ, սակայն կարողացանք դիմադրել: 11 մետրանոցների հարվածաշարում Ալոնսոյի վրիպումից հետո մենք ստացանք հոգեբանական առավելություն եւ հավատացինք հաղթանակին»,- Վատցկեի խոսքը մեջբերում է spox.com-ը:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը խաղադաշտ դուրս եկավ 70-րդ րոպեին: Հինգ րոպե անց նա դարձավ գոլային փոխանցման հեղինակ: Աչքի ընկավ Պյեր-Էմերիկ Օբամեյանգը՝ հաշիվը դարձնելով 1:1: Լրացուցիչ ժամանակում գոլ չգրանցվեց, 11 մետրանոցների հարվածաշարում ավելի հաջող էին դորտմունդցիները: Եզրափակիչում «Բորուսիայի» մրցակիցը կլինի «Վոլֆսբուրգը»:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.