«Լիվերպուլը» նվաճեց Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի ուղեգիր: Բրենդան Ռոջերսի թիմը Բլեքբերնի «Իվուդ Պարկ» ստադիոնում մրցեց «Բլեքբերն Ռովերսի» հետ եւ առավելության հասավ նվազագույն հաշվով: 70-րդ րոպեին Ջորդան Հենդերսոնի փոխանցումից հետո աչքի ընկավ Ֆիլիպե Կոուտինյոն:
Կիսաեզրափակիչում «Լիվերպուլի» մրցակիցը կլինի «Աստոն Վիլան», որը պայքարից դուրս էր թողել «Վեստ Բրոմվիչին»: Եզրափակիչի մյուս ուղեգրի համար կպայքարեն «Ռեդինգն» ու «Արսենալը»:
Անգլիայի Գավաթ, քառորդ եզրափակիչ
«Բլեքբերն Ռովերս» - «Լիվերպուլ»՝ 0:1
Ֆիլիպե Կոուտինյո, 70
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում