Պրոֆեսիոնալ բռցնքամարտի թեթեւագույն քաշային կարգում երկու վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը (40-7-1, 29 նոկաուտ) ցանկանում է մենամարտել 23-ամյա մեքսիկացի Իվան Մորալեսի հետ (27-0, 15 նոկաուտ), որը աշխարհի նախկին չեմպիոն Էրիկ Մորալեսի կրտսեր եղբայրն է:
Մեքսիկացի բռնցքամարտիկը հայտարարել էր, որ կմենամարտի 53,5 կգ քաշային կարգում: 39-ամյա Դարչինյանը պատրաստ է մենամարտել Մորալեսի հետ այդ քաշային կարգում:
«Մորալեսը չէր կարծում, որ ես կհամաձայնեմ հանդես գալ 53,5 կգ քաշային կարգում: Իսկ հիմա վախենում է ընդունել մարտահրավերս»,- Դարչինյանի խոսքը մեջբերում է Fightnews-ը:
Հիշեցնենք, որ հայ բռնցքամարտիկը փետրվարի 8-ին Մեքսիկայում անցկացրել է վարկանիշային մենամարտ եւ հաղթել մեքսիկացի Խուան Խիմենեսին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

11:38 , 4 հոկտեմբերի
09:04 , 4 հոկտեմբերի
00:40 , 4 հոկտեմբերի
22:12 , 3 հոկտեմբերի
21:52 , 3 հոկտեմբերի 
21:29 , 3 հոկտեմբերի 
21:08 , 3 հոկտեմբերի
11:17 , 3 հոկտեմբերի
09:07 , 3 հոկտեմբերի 
00:39 , 3 հոկտեմբերի