Վիկ Դարչինյան. Իվան Մորալեսը վախենում է ընդունել մարտահրավերս

12:54   6 մարտի, 2015

Պրոֆեսիոնալ բռցնքամարտի թեթեւագույն քաշային կարգում երկու վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը (40-7-1, 29 նոկաուտ) ցանկանում է մենամարտել 23-ամյա մեքսիկացի Իվան Մորալեսի հետ (27-0, 15 նոկաուտ), որը աշխարհի նախկին չեմպիոն Էրիկ Մորալեսի կրտսեր եղբայրն է:

Մեքսիկացի բռնցքամարտիկը հայտարարել էր, որ կմենամարտի 53,5 կգ քաշային կարգում: 39-ամյա Դարչինյանը պատրաստ է մենամարտել Մորալեսի հետ այդ քաշային կարգում:

«Մորալեսը չէր կարծում, որ ես կհամաձայնեմ հանդես գալ 53,5 կգ քաշային կարգում: Իսկ հիմա վախենում է ընդունել մարտահրավերս»,- Դարչինյանի խոսքը մեջբերում է Fightnews-ը:

Հիշեցնենք, որ հայ բռնցքամարտիկը փետրվարի 8-ին Մեքսիկայում անցկացրել է վարկանիշային մենամարտ եւ հաղթել մեքսիկացի Խուան Խիմենեսին:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.