12:20  ,  22 փետրվարի, 2015

Արթուր Աբրահամ - Փոլ Սմիթ. Մարզիչների կարծիքները

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը պաշտպանած Արթուր Աբրահամի եւ բրիտանացի Փոլ Սմիթի միջեւ մենամարտից հետո 2 բռնցքամարտիկների մարզիչները կիվել են տպավորություններով:

Ուլի Վեգներ (Աբրահամի մարզիչ). «Արթուրը հիանալի գործեց տակտիկապես: Նա լավ էր աշխատում դջեբով, սակայն ես խոնարհվում եմ Փոլ Սմիթի առջեւ, քանի որ բրիտանացին կարողացավ դիմանալ եւ ոտքի վրա մնալ մինչեւ վերջ»:

Ջո Գալահեր (Սմիթի մարզիչ). «Կարծում եմ՝ այսօր տեսանք հիանալի Արթուր Աբրահամի: Նա ցուցադրեց չեմպիոնական բնավորություն եւ հիանալի իրագործեց իր տակտիկան ռինգում: Մինչեւ երրորդ ռաունդը ռինգում հավասար պայքար էր, իսկ հետո Աբրահամը փոխեց մենամարտի ընթացքը», փոխանցում է Bild-ը:

Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին Բեռլինի O2 World մարզապալատում կայացած մենամարտում 35-ամյա հայ բռնցքամարտիկը Փոլ Սմիթին երկրորդ անգամ հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ՝ 116:112, 117:111, 117:111: Արթուր Աբրահամը 42-րդ հաղթանակը տարավ պրոֆեսիոնալ ռինգում՝ հերթական անգամ պաշտպանելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Նա հաղթանակը նվիրեց Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում