20:17  +04,  2 հունիսի, 2017

Արթուր Աբրահամի առաջիկա մրցակիցը աշխարհի չեմպիոնի կոչման համար

Հայտնի է պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի (46-5-0, 30 նոկաուտ) առաջիկա մրցակիցը: Հուլիսին (15-ին կամ 22-ին) Լոնդոնում տեղի ունենալիք մենամարտում 37-ամյա հայ բռնցքամարտիկը կմրցի 27-ամյա բրիտանացի Քրիս Յուբենք կրտսերի (24-1-0, 19 նոկաուտ) հետ, հաղորդում է Արթուր Աբրահամի մամուլի քարտուղար Սիրան Գրիգորյանը: Այդ մենամարտում կվիճարկվի  IBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Հիշեցնենք, որ նախորդ մենամարտում Արթուր Աբրահամը ապրիլի 22-ին Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում անցկացված WBO-ի վարկանիշային մենամարտում մրցավարների որոշմամբ, միավորներով պարտության է մատնել  Լեհաստանը ներկայացնող, Մյունխենում բնակվող կոսովցի Ռոբին Կրասնիկիին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: