12:20 22 փետրվարի, 2015Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը պաշտպանած Արթուր Աբրահամի եւ բրիտանացի Փոլ Սմիթի միջեւ մենամարտից հետո 2 բռնցքամարտիկների մարզիչները կիվել են տպավորություններով:
Ուլի Վեգներ (Աբրահամի մարզիչ). «Արթուրը հիանալի գործեց տակտիկապես: Նա լավ էր աշխատում դջեբով, սակայն ես խոնարհվում եմ Փոլ Սմիթի առջեւ, քանի որ բրիտանացին կարողացավ դիմանալ եւ ոտքի վրա մնալ մինչեւ վերջ»:
Ջո Գալահեր (Սմիթի մարզիչ). «Կարծում եմ՝ այսօր տեսանք հիանալի Արթուր Աբրահամի: Նա ցուցադրեց չեմպիոնական բնավորություն եւ հիանալի իրագործեց իր տակտիկան ռինգում: Մինչեւ երրորդ ռաունդը ռինգում հավասար պայքար էր, իսկ հետո Աբրահամը փոխեց մենամարտի ընթացքը», փոխանցում է Bild-ը:
Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին Բեռլինի O2 World մարզապալատում կայացած մենամարտում 35-ամյա հայ բռնցքամարտիկը Փոլ Սմիթին երկրորդ անգամ հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ՝ 116:112, 117:111, 117:111: Արթուր Աբրահամը 42-րդ հաղթանակը տարավ պրոֆեսիոնալ ռինգում՝ հերթական անգամ պաշտպանելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Նա հաղթանակը նվիրեց Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.