18:02  ,  17 նոյեմբերի, 2026

Բրազիլիան 7 տարում ամենախոշոր հաղթանակը տարավ

Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականը 7 տարում ամենախոշոր հաշվով հաղթանակն է տարել։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմն ընկերական խաղում 7։0 հաշվով հաղթել էր Սինգապուրի թիմին։

Նախորդ անգամ Բրազիլիայի հավաքականը 7 գոլի առավելությամբ հաղթել էր 2019թ. հունիսին՝ 7։0 հաշվով Հոնդուրասի թիմին։

Ավելի խոշոր հաշվով հաղթանակներ Բրազիլիան ունեցել է Չինաստանի թիմի նկատմամբ՝ 8:0 հաշվով 2012 թվականին եւ Կոլումբիայի հավաքականի նկատմամբ՝ 9։0 հաշվով 1957 թվականին։

Բրազիլիայի հավաքականը 22-րդ հանդիպումն անցկացրեց իտալացի Կառլո Անչելոտիի ղեկավարությամբ՝ տանելով 13 հաղթանակ, կրելով 5 պարտություն, 4 հանդիպում էլ ավարտելով ոչ ոքի։ Գոլերի տարբերությունը 54:21 է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print