Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը (Ավետիք Գրիգորի Աբրահամյան) հայր է դարձել:
«Որդիս ծնվել է Գերմանիայում, ունի 51 սմ հասակ, 3.6 կգ քաշ: Անսահման երջանիկ եմ: Չեմ կարող բառերով նկարագրել ուրախությունս: Հայր դառնալը աննկարագրելի մեծ երջանկություն է»,- նշել է Արթուր Աբրահամը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում:
Տղային անվանակոչել են Արթուր Աբրահամի հոր պատվին` Գրիգոր:
Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամը հուլիսի 16-ին անցկացրեց կարիերայի 50-րդ մենամարտը՝ 30-րդ անգամ հաղթելով նոկաուտով: Դրանից հետո նա NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ «պետք է վերադարձնի աշխարհի չեմպիոնի կոչումը, իսկ կարիերան կավարտի 1-1.5 տարվա ընթացքում»:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
11:17 , 3 հոկտեմբերի
09:07 , 3 հոկտեմբերի
00:39 , 3 հոկտեմբերի 
23:52 , 2 հոկտեմբերի
22:51 , 2 հոկտեմբերի
21:53 , 2 հոկտեմբերի
20:48 , 2 հոկտեմբերի 
20:13 , 2 հոկտեմբերի
20:06 , 2 հոկտեմբերի
19:19 , 2 հոկտեմբերի