19:36  ,  17 նոյեմբերի, 2026

«Արարատ-Արմենիան» ու Գևորգ Ղազարյանը խզել են պայմանագիրը

«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի մարզիչ Գևորգ Ղազարյանը երկկողմ համաձայնությամբ խզել է ակումբի հետ աշխատանքային պայմանագիրը, հաղորդում է երեւանյան թիմի մամուլի ծառայությունը։

Գևորգ Ղազարյանն օրերս հայտարարել էր ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին։

«Արարատ-Արմենիա» ակումբը մաղթում է նրան հաջողություն։ Վստահ ենք, որ նրա պրոֆեսիոնալիզմն ու մարդկային բարձր որակները կարող են հայկական ֆուտբոլում իրական փոփոխություններ ապահովել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print