13:36  ,  23 դեկտեմբերի, 2014

2014-ին Պրիմերայում ամենաշատ գոլային փոխանցում կատարել է Մեսին

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին 2014-ին Իսպանիայի առաջնությունում ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստն է: Օրացուցային տարում Արգենտինայի հավաքականի ավագը դարձել է 15 արդյունավոտ փոխանցման հեղինակ:

Երկրորդ տեղը պահպանել է Մադրիդի «Ռեալից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղախոխված Անխել Դի Մարիան՝ 14 փոխանցում: «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 13 փոխանցումով երրորդ տեղում է, իսկ պորտուգալացուն հաջորդում է Մադրիդի «Աթլետիկոյի»  իսպանացի կիսապաշտպան Կոկեն՝ 12 փոխանցում:

Քարիմ Բենզեման («Ռեալ»), Սոֆիան Ֆեգուլին («Վալենսիա») եւ Սերխիո Գարսիան («Էսպանյոլ») այս տարի կատարել են 11-ական գոլային փոխանցում, գրում է Marca-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս